Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան

Որոնել կայքում:
Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել:

 

 

 

 

Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 

 

 

Դյուցազնավեպ

 

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՎԵՊ


[էջ 325]

ԲԱՌԱՐԱՆ

Բառարանը կազմել է Ս. Տարոնցին

Ա

ԱԴՐԱՏԳԱՀ — նախաճաշի ժամանակ
ԱԳՈՒԲԵ — խուրջին է պայուսակ
ԱԶԱՊ — չամուսնացած տղա, աղջիկ
ԱԶՐԱՅԵԼ — հոգեառ հրեշտակ
ԱԶՆԱՎՈՒՐ — ազնվական, ազնիվ, հսկա
ԱԺԴԱՀԱՐ — աժդահա, վիթխարի
ԱԿԱՆՋԿԼԱ — համբավ, լուր
ԱԿԱՆԱՏ — դռան փայտե բանալիի տեղ
ԱԿՀԱՎ, ԱԿԱՀԱՎ, ԱԿԱՀԵՑ — կռահեց, իմացավ
ԱՂԵԿ — լավ, գեղեցիկ
ԱՂԲԵՐՈԻԿ — եղբայր, եղբայրիկ
ԱՂՈՒՐ — փշրանք
ԱՄԱՆԱԹ — հավատարմի մոտ պահ տված որևէ իր
ԱՄԱԳ — աշխատանք
ԱՆԱԿԱՀ — հանկարծակի, ոչ արթուն, ոչ զգաստ
ԱՆԳՅԱԼ — անպետք, անգործունյա
ԱՆՀԻՄԱ — անհասկացող
ԱՊՈՎ — համար, հուսով
ԱՌ ՈՒ ԱՎԱՐ — թալան, ավար, կողոպուտ
ԱՍՔԱՐ — զինվոր, զորք
ԱՍԼԱՆ — առյուծ
ԱՍՏԵՎՈՐ — ապրող
ԱՎԱՏԱՍ — հավատաս, հավատացիր
ԱՎԱ — ահավասիկ, ահա
ԱՎՈՒՐ — օրերից մի օր
ԱՐՈՒՆՔ — արյուն
ԱՐՄԱՂԱՆ — գեղեցկուհի, նրբագեղ, կույս, կին, (հատուկ անուն)
ԱՓՈ — պապ, պապիկ
ԱՔՈՒՑ — աքացի, քացի

Բ

ԲԱԴԱԼ — փոխարեն
ԲԱԶԲԱՆԴ — բազկին կապվող պահպանակ, նշան
ԲԱԼՔԻ — գուցե
ԲԱՐՈՇ — պղինձ (աման)
ԲՒՋ, ԲՒՃ, ՊՒՋ — ապօրինի զավակ, ըն­կեցիկ
ԲԻՆՏ, ԲԻՆԴ — փաթաթան, կապ
ԲԼԵԼ — փուլ գալ
ԲՂՈԻՂ — աման, քասա
ԲՆԱՏԱ — գութանի մաս
ԲՈԻՄԲԱՐԱՔ — վայելում
ԲՈԻՐՋ — բերդ
ԲՈԻՍԱԹ, ԲՈՅ ՈՒ ԲՈԻՍԱԹ —տեսք, մարդու արտաքինը
ԲԱԿԵՐ — կանանց գանգուրներ, որ կախվում են դեմքի երկու կողմերից

[էջ 326]

Գ

ԳԱԶ — չափ է
ԳԱՀԱ, ԳԱԽ Է — ժամանակն է, ահա
ԳԱՂՏԻԿ — գաղտնի
ԳԵՍՏԵՐ — զգեստներ
ԳԻՆԱԱ — դիտես
ԳՈՐԱ, ԳՅՈՐԱ — չափ
ԳՈՓ, ԳՈՄՓ — բռունցք
ԳՈԻՍԱՆ — ժողովրդական երգիչ, աշուղ
ԳՅՈԼ — լիճ
ԳՅՈԻՎԱ — իբր թե

Դ

ԴԱՍՏՈԻՐ — հրաման
ԴԱՎԱ — ուղտ
ԴԱՐԲ — զարկ, հարված
ԴԱՐԳԱՀ — դարպաս
ԴԵՀ — դեպի, կողմ
ԴԻՎԱՆՔ — քրիստոնեական չար ոգիներ
ԴՂԵԿ — դղյակ
ԴՈ՞Ր — որտե՞ղ, ո՞ւր
ԴՈՐ — այս անդամ, հերթ
ԴՆԴԵՂ — ալիք
ԴՈԻՌ ԲԻՆԱԿ — դուռը բռնած նստած
ԴՌԸՆԳՈԶԱ — մանկական խաղ, փայտե լծակով

Է

ԷԲԱՑ — բացեց
ԷԲԱՐՁ — բարձեց
ԷԲԵՐ — բերեց
ԷԼԻՑ — լցրեց
ԷԿՈ — արի
ԷՀԱՆ — հանեց
ԷՆԻ — նա, այն
ԷՆ ԴԻԵՆ — այն կողմից
ԷՌԱՆԴ — երեկ չէ մյուս օրը
ԷՍԱ — այս
ԷՍ ԴԻՐ — այս անգամ
ԷՏՈԻ — տվեց
ԷՐ — այր, քարայր

Զ

ԶԱՊՈՒՆ — նիհար
ԶԱԼՈԻՄ — անսիրտ, անգութ
ԶԱԹԻ — արդեն
ԶԱՂՋԿԱՆ — աղջիկը, աղջկան
ԶԱՄԵՆ — ամենը, բոլորը
ԶԱՆԳՈԻ — ասպանդակ
ԶԱՐՄ — ցեղ
ԶԱՐԶԱՄԲԱ — նկուղ
ԶԱՏԱՆՑ — հեռվից, առանձին
ԶԱՏԱՆԱԼ — հեռանալ, առանձնանալ
ԶԷՆ — այն, նա
ԶԷՆԻ — նրան
ԶԷՆԵԼ — զոհել
ԶԷՆՈՆԲՔ — նրանք
ԶԷՏ — այդ, դա
ԶԻՐ — իր, յուր
ԶԻՐԱՆՑ — իրանց, յուրյանց
ԶԻՆՔ — ինքը, իրեն
ԶՄՐՈԻՐ — զմուռս
ԶՄԵՐ — մերը
ԶՄԵՆ — ամենը, բոլորը
ԶՕՂՈՐՄԻ — ողորմի
ԶՈՌՈՎ — ուժով, բռնի
ԶՈՐԸՆԴԵՂ — զորեղ

Ը

ԸԶՔՈ — քո, քոնը
ԸԼՆԵՐ — լիներ
ԸԼԼԻ — լինի
ԸՌԸԿԵԼ, ԸՌԿԵԼ, ԸՌԿԱՎ — խռովել, բարկանալ, բարկացավ
ԸՐԻՎ-ՃԸՐԻՎ — խուճապ

Թ

ԹԱԹԱՑԻԿ — ոտաբաց
ԹԱԼԵԼ — գցել նետել
ԹԱԼԱԿ — թակարդ
ԹԱԽԹԸՓԵԼ — թափ տալով մաքրել
ԹԱՇԿԵԼ — թոռոմել
ԹԱՍԼԻՄ — հանձնում
ԹԱՍԻԲ — պատիվ
ԹԱՌԲԵՂ, ԹԱՌԲԵԽ — նորածիլ բեղ ունեցող

[էջ 327]

ԹԱՐԹԱՓ — արտևանունք
ԹԱՄԲԱՀ — պատվեր, ապսպրում
ԹԱՄԱՄ — լրիվ
ԹԱՎԼԱ — ախոռ
ԹԻՐԵՆ — կողմից
ԹՈՆԴԻՐ — թոնիր
ԹՈՐԿԵԼ — թողնել
ԹՌՈԻՑԻՆ — թռցրին

Ի

ԻԳԱ — գա
ԻԴԱՐԵ, ԻԴԱՐԱ — ապրուստ
ԻԼԻՆ — լիքը, լեցուն, նաև՝ լցրեցին
ԻՇԽԵՆԱԼ — համարձակվել
ԻՍԿԻ — բոլորովին
ԻՎԵ — ի վեր, վեր
ԻԴԱ —- այս, այդ
ԻՐԻՇԿԵԼ — նայել, դիտել
ԻՐՈԻՐ — իրար

Լ

ԼԱՃ — տղա
ԼԱՈ — որդի, որդյակ
ԼԱՎՈՏԵԼ — տակը կեղտոտել
ԼԲՈԿ — լերկ կաշի
ԼԸՄԱՆ — լրիվ
ԼՄՆՑԱՎ — լրացավ
ԼՆՈՒՄ — լցնեմ
ԼՈԴՐԻԿ — կտրիճ
ԼՈԻԼԱ — խողովակ
ԼՈԲԿԵԼ, ԼԲՈԿԵԼ — քերթել, պլոկեչ
ԼՑՈԻԿ — լցված

Խ

ԽԱԲՐԱԲԵՐ — լրաբեր
ԽԱԶԻՆԱ — հարստություն, գանձ
ԽԱԹՐ, ԽԱԹԵՐ — հարգանք
ԽԱԼԻՖ — արաբական հոգևոր և աշխար­հիկ իշխանության պետ միջնադարում
ԽԱՆԴԱԿ — փոս
ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԽԱՉ ՊԱՏՐԱԶԻՆ, ԽԱՉ ՊԱՏՐԱՍՏԻ — Հաղթության նշան
ԽԱՌԱՆ — շունը կապելու շղթա
ԽԱՏԵԼ, ԽԱՏԱԼ — վերջանալ
ԽԱՐՏԵՆ — խարտյաշ, շագանակագույն
ԽԱՐՋ — հարկ, միաժամանակ և հարմար
ԽԱՐՋԴԱՐ — հարկատու
ԽԴԱՄ — նաժիշտ
ԽԵԼԻ — բավական
ԽԵՂ — խեղանդամ, հաշմանդամ
ԽԵՂԵԼ — խեղանդամ դարձնել, հաշմանդամ դարձնել
ԽԼՎԸԼԱԼ — շարժվել
ԽՈՐՈՏ, ԽՈՐՈՏԻԿ — սիրուն, սիրունիկ
ԽՈՌԵԼ — կիսել
ԽՈՋԱ — մեծ, ահագին, նաև՝ պատվավոր, հարուստ
ԽՈՅ — ղոչ, էպոսում՝ քաջի իմաստով

Ծ

ԾԵԾԿՈԻՔ — ծեծ, հեծեծանք
ԾՌԱՆԱԿ — խենթի պես, գժի պես

Կ

ԿԱԴԱՐ — ինչքան
ԿԱԼԱՄ — գրիչ
ԿԱԼԽԱՆ — կապարճ, նետերը պահելու տեղ
ԿԱՆԳՐՀԱՆ — կանգար բույսը հանող գործիք
ԿԱՊԱ, ԿԱԲԱ — վերնազգեստ
ԿԱՊՈԻԿ — կապած
ԿԱՐԻԲ — օտարական, պանդուխտ
ԿԶԱՎ — կռացավ
ԿԹԽԱ — թաս, բաժակ
ԿԻՔ — ամուր, պինդ, կիպ
ԿԽՏԱՐ — եղջերու
ԿՆԴՈԻԿ, ԿՆԴԵԼ — թրաշված, ածհլված, թրաշել, ածիլել
ԿՆԿՌԱԼ, ՉԸՆԿՌԱԼ — Համառել, մի տե­ղում կանգնել
ԿՊՑՈԻ8 — կպցրեց
ԿՈ — ահա
ԿՈՆԴՈԻՌԱ — կոշիկ
ԿՈՊԱԼ — կեռագլուխ ձեռնափայտ
ԿՈՌ — գավազան
ԿՈՌԵԼ — կորացնեի կոփել
ԿՌՈՒԿ — կոռ, ծռված

[էջ 328]

ԿՈՏ — ցորենի չափաման
ԿՈՒԶ — սև գույնի մի կենդանի
ԿՈԻԴՈՒՄ — ուժ
ԿՈԻՏ — այրված հաց
ԿՈՒՇՏԻ — ըմբշամարտ,
ԿՈՒՍ — կույս
ԿՌՄԵԼ — թմրել
ԿՌՉԱ է — ճարճատել

Հ

ՀԱԲԿԱ — խուրջին, պայուսակ
ՀԱԶՐԱՑ — բարևի եղանակ
ՀԱԼԱՎ — հագուստ
ՀԱԼՎՈՐ — ծերունի
ՀԱՂԹՈՒԿ — հաղթող, հաղթանդամ
ՀԱՆ ԳԸ — ահավասիկ, ահա
ՀԱՎՈՒԶ — ավազան
ՀԱՅՐԵՆԻ — հայրենիք
ՀԱՐ — մինչև
ՀԵԼԱԿ — բաճկոնակ
ՀԵՂ — անգամ
ՀԵԼՍՏԱ — սվազ
ՀԵԾԵԼ — հեծյալ
ՀԵՅՐԱՆ — սիրահարություն, սիրելի
ՀԵՏ ԻՐ — իր հետ
ՀԵՏ ԻՐԱՑ — իրար հետ
ՀԵՐԱԳՈԻԹ — հոր գութ ունեցող
ՀԵՐԱՀՈՏ — հերագութ
ՀԼՀԼՈՑ — հևք
ՀՄԴԱԹ — օգնող, օգնություն
ՀՈԼՐԵԼ — ոլորել
ՀՈՐԻ՞ — ինչո՞ւ
ՀՐԱՄԱ, ՀՐԱՄԵՆ — ընթրիքի ժամանակ

Ձ

ՁԻԱԹՈՂՍ — ձիարշավ, խաղ

Ղ

ՂԱԴԻՖԱ — թավիշ
ՂԱԼԲ — խարդախ, կեղծ
ՂԱՅԴԱ — եղանակ, կերպ
ՂԱՓԼԱՆ — վագր
ՂԱԲՈԻԿ, ՂԱՓՈՒԴ — մահուդե վերնազգեստ
ՂԸՍՐԸՂ — էգ ձի

Ճ

ՃԱՄԲԱՐՈԻԿ — գութանի մաս
ՃԱՆ — վեգ
ՃԱՆԿ — ափ, բուռ, ձեռքի մատներ
ՃԱՐ — հնար, դեղ
ՃԻԺ — երեխա
ՃԻՎ — ոտքից մինչև ազդրը, նաև` հավ
ՃԼԸԽՏՐՒԿ — ապտակ
ՃԽԱԼ — ուրախությունից սիրտը զարկել
ՃՂՈՒՆ — ճեղքած
ՃՂՈՐ — օրորոց
ՃՃԵԼ — հարստության մեջ լողալ
ՃՄԼՏԿԱԼ — մարմինը կուչ ու ձիգ տալ`զարթնելուց հետո
ՃՆՃՆԱԼ — թնգթնգալով լաց լինել
ՃՈԹ — կողմ, ծայր
ՃՈՂԱԾ — փորը պատռած
ՃՎԱԼ — բղավել

Մ

ՄԱԳՅԱՐ — միթե
ՄԸԳԱՐ — միթե
ՄԱՐԴԱՆԱԿ — տղամարդու նման
ՄԱՐԵ — մայրիկ
ՄԱԺԵԼ — շփել, շոյել
ՄԱՆԶԻԼ — տարածություն
ՄԵՋԼԻՍ — դիվան, Ժողով
ՄԶՐԱԽ — նիզակ
ՄԺԻԿ — մժեղ, մժղուկ
ՄԻԴ ՎԵ, ՄԻՏ ՎԵ — մտքում, մտքի մեջ
ՄԼԵԼ — խցկել, կոխել
ՄԿԱ — հիմա, այժմ
ՄՈԼՎԱԾ — ծեփված
ՄՈՒՇԱՄԲԱ — նրբագործ ծածկոց
ՄՈՒՐԱԶ — իղձ, փափագ

Ն

ՆԻԱԹ — դեմքի խոժոռում, տխուր, թթված դեմք

[էջ 329]

ՆՍՏՈՒԿ — նստած
ՆՇԱՆԳԱՀ — նշած տեղը, նշանը
ՆՎԱԶՏՈԻՑ — նվազեցրեց, կտրեց

Շ

ՇԱՌԱՎԻՂՔ — ցոլք, շողք
ՇԱՎԱՐ — ջութակ
ՇԱԼԱՊՈԻՏԻԿ — գլխկոնծի
ՇԵՆՔ-ՇՆՈՐՀՔ — շնորհք, ընդունակություն
ՇՆԻԿ — ցորենի չափաման
ՇՈԳԵԼՔ — բերանի գոլորշի
ՇՈՂՇԱԲԳԱՆ — հարբած ժամանակ կարմրել

Ո

ՈՒՂՈՐԴ — ճիշտ, ճշմարիտ
ՈՒՆԿ — կանթ, ականջ
ՈԻՍՏ — որտեղից
ՈՒՇԻԿ — կամաց
ՈՍՏԻՆ — անջրդի

Չ

ՉԱԳԸՐ — վրան
ՉԱԹՈՒՆ — ամբոխվել, կիտվել
ՉԱՓՐԱՐ — չափող
ՉԵՎ — մինչև
ՉԸՂՉԸՓԵԼ — շարժել, թափ տալ
ՉԼՈՒՏ — մերկ
ՉԸԼՏԵԼ — մերկացնել
ՉԽՈԻԼ — վտանգավոր
ՉԽՈ — արդեն, թե չէ
ՉՈՒՐ — մինչև

Պ

ՊԱԳԵԼ — համբուրել
ՊԱԽՈՒՑ — պախուրց
ՊԵԴԱՆԱԼ — մեծանալ, խոշորանալ
ՊԼԸՆԳ — փալանք, վագր
ՊՂԼՈՐԻ ՓՈՂ — գալարափող
ՊՈՌԹԵԼ — պատռել
ՊՌՈՒԿ — շուրթ
ՊՌՏԵԼ — քսել
ՊՈԻՃԻԿ — գուլպա

Ջ

ՋԱՆԴԱՔ — դիակ
ՋԻՆ-ՋԱՆԱՎԱՐ — դև-գազան
ՋԻՐԻՆԴ — ձիարշավ
ՋՐԲԱՔԱՐ — փորձաքար
ՋԶՄԱ — երկարաճիտ կոշիկ
ՋՈԿ — առանձին
ՋՈՋ — մեծ
ՋՈՒԱԲ, ՋՈՒՂԱԲ — լուր, համբավ
ՋՈՒԽՏ — զույգ

Ռ

ՌԱՆԴԱ — փայտահարթիչ գործիք
ՌԱՍՏ — հանդիպում

Ս

ՍԱԼԱՄԱԹ — ողջ-առողջ
ՍԱԿՌԻ — կողովի մեծ տեսակ, քթոց
ՍԱՐԱՅ — պալատ
ՍԱՐ-ՍՈՒՐԲ — մաքուր, հստակ սերսուփ
ՍԵՆԵԿ — սենյակ
ՍԵՅՐ–ՍԵՅՐԱՆ — պտույտ, ման գալ
ՍԹՐԵԼ — տեղավորվելով հանգստանալ
ՍԻԼԱ — ապտակ
ՍԻՆՈՐ — սահման
ՍՄԲՈՒԼ ԳԴԱԿԱՆ — գլխաբաց՝ հարբած ժամանակ
ՍՈԼ — չուստ (ոտնաման)
ՍՊԱՆՈԻԿ — սպանված
ՍՏԱ — այստեղ

Վ

ՎԱԴԱ — Ժամանակ
ՎԱԶԻՐ — թագավորության երկրորդ անձը
ՎԱՔԻԼ — փոխանորդ
ՎԵ — ի վեր, վեր
ՎԵՐԱՆ — ավեր, ավերակ
ՎԵՐԱՆ — վրա, վրան
ՎԵՐՔԵՐ — վայրեր, տեղեր
ՎԵՐՈՒՑ — վերցրեց
ՎԵՑԿԻԻ — վեց զույգով լծված գութան
ՎժժԱԼ — բարձրաձայն լաց լինել

[էջ 330]

ՎԻՐՈԻ, ՎԵՐՈՒ — վայրի, վայրենի
ՎԻ՞ՆՉԸԽ — ինչպե՞ս, ո՞նց
ՎՐՎԱՆՔ — գզած բրդի տականք, մնացորդ

Տ

Տ’ — պիտի
Տ’ԱՍԵՄ — պիտի ասեմ
ՏԻ — պիտի
ՏԻ ՏԱՄ — պիտի տամ, պետք է տամ
ՏԻ ՏԱՍ — պիտի տաս, պետք է տաս
Տ’ԸԼՆԻ — պիտի լինի
ՏԻԼ — ցեխ
ՏԻՐՎԱՆՔ — տերեր
ՏՂԱՄԵՐ — հղի կին
ՏՌՉԻԿ, ՏՌՃԻԿ — տրտինգ, ցատկոտել
ՏՓԵԼ–– ծեծել

Ք

ՔԱԿԵԼ — քանդել
ՔԱՆՑ — քան
ՔԱՐԳԱՀ — իլիկ
ՔԱՖԿԻՐ — միջնադարյան երաժշտական գործիք
ՔԱՖՐ, ՔԱՖՈԻՐ — անգութ, անխիղճ
ՔԵ — քեզ
ՔԵՆԵ — քեզնից
ՔԵՌՄԵՐ — մորեղբայր
ՔԻՐԲԻԹ — լուցկի
ՔՈԹԱԿ — դիակը նստած, կենդանի ցույց տալու փորձ
ՔՈՇՔ — պալատ
ՔՈՔ — արմատ
ՔՈՓԱԿ — շնաբարո մարդ
ՔՌՈՑ — հոգեվարքի հռնդյուն
ՔՈԻՆՋ — անկյուն
ՔՈԻՇՏԻ — տես՝ կուշտի
ՔՈԻՐՍԻ — աթոռ, թոնրի ծածկ
ՔՐՎԵԼ, ՔՎՐԵԼ — հայհոյել

Փ

ՓԱԼԱՍԱՆՔ — անպետք
ՓԱՐԴԱ — վարագույր
ՓԱԹԻՇԱՀ — թագավոր, արքա
ՓԱՀԼԵՎԱՆ — քաջ, հերոս, դյուցազն
ՓԼՈԻՑ — փլցրեց
ՓՈՂՊԱՏ — օձիք
ՓՈԻԼ — թումբ
ՓՍԼԻՔ — բերանի ջուր
ՓՐՉՈՏ — մազոտ
ՓՌՈՂՔ — զայրույթ, ցասում


 


Բովանդակություն   |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա  / Բ
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ 
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

 


Copyright gradaran©ejmiatsin.am. All rights reserved